WIP խորհրդատվական ընկերություն

Ողջույն ես Վարդուհին եմ` WIP ընկերության հիմնադիր տնօրենը։ 

Իմ խոսքը գրելիս չեմ օգտվում ոչ մի արհեստական բանականության գործիքից, քանի որ ուզում եմ որ այն լինի հենց իմն ու իմ սրտից բխի։ 

Մինչ WIP-ի մասին պատմելը կուզեմ մի փոքր իմ մասին պատմել։ 

Ես ծնվել եմ 1982 թ -ին Երևանում։ Սկսել եմ աշխատել շատ վաղ հասակից։ Բնական է, որ կատարել եմ մի շարք բարդ աշխատանքներ, որոնք տվյալ պահին շատ դժվար էին, սակայն՝ հետագայում հենց այդ փորձառությունն անգնահատելի մեծ դեր խաղաց իմ՝ որպես մարդ և մասնագետ կայանալու գործում։

Պրոֆեսիոնալ կարիերաս սկսել եմ 2000 թվականից։ Աշխատել եմ տարբեր ոլորտներում` սոցիոլոգիական հետազոտություններ, հաճախորդների սպասարկում, մարքեթինք և մարդկային ռեսուրսների կառավարում։ 

Բոլոր վերը նշված մասնագիտությունները միավորում է մեկ բան՝ դրանք բոլորը մարդկանց հետ աշխատելու և մարդու մասին են։ 

Հատկապես վերջին 15 տարիներին զբաղեցրել եմ ղեկավար հաստիքներ՝ աշխատելով հայաստանյան խոշորագույն մի շարք ընկերություններում։ 

7 տարի է, ինչ հիմնադրել եմ WIP խորհրդատվական ընկերությունը, որի շրջանակներում համագործակցած մեր գործընկեր կազմակերպությունների թիվը գերազանցում է 30 -ը և, ի ուրախություն ինձ, օր օրի աճում է։ 

Ունեմ 3 երեխա, ովքեր անխոս իմ ամենահաջողված նախագծերն են։ 

Բարի Գալուստ WIP – Work in Progress, ընկերություն, որը մարդկային երջանկության և բիզնեսի արդյունավետության մասին է։ Չէ՞ որ մարդը երջանիկ է , երբ արդյունավետ է և հակառակը։ 

Սիրով՝

Վարդուհի Հարությունյան

WIP – Work In Progress տնօրեն

Մեր առաքելությունն է

Մեր առաքելությունն է

ընկերություններին օգնել ձևավորել արդյունավետ և  կառուցողական  հարաբերություններ ու պրոցեսներ ինչպես ընկերության ներսում, այնպես էլ՝ դրանից դուրս։ Մենք օգնում ենք, որպեսզի ընկերության մեջ տեղի ունեցող ցանկացած գործընթաց նպաստի նրա առաջընթացին և զարգացմանը։

Մեր անձնակազմը

WIP-ում ներգրավված են մասնագետներ, ովքեր ավելի քան 15 տարվա փորձ ունեն անձնակազմի կառավարման, բիզնես պրոցեսների և ընթացակարգերի ներդրման, ինչպես նաև՝ հաճախորդների սպասարկման որակի վերահսկման ոլորտներում։

Մեր կոնտակտները

Հասցե. ՀՀ, ք․Երևան, Պռոշյան 2/1

Հեռախոս. +374 96 45-06-45

Էլ․փոստ. hr@wip.am

Մեր մասին

WIP

Wip խորհրդատվական ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին։ Wip նշանակում է Work In Progress, այսինքն՝ աշխատանքի մշտապես բարելավում։

Ցանկացած կազմակերպություն կենդանի օրգանիզ է՝ իր մեջ ընթացող պրոցեսներով և արտաքին հարաբերություններով։ Ընկերության թարմացումը, երիտասարդացումը , խնդիրների վերհանումը, կանխարգելումը և դրանց լուծումը պարտադիր գործընթաց է, եթե մենք ցանկանում ենք ունենալ առողջ, զարգացող և աճող ընկերության։ 

Ահա սրա մասին է WIP ը:  

Կարծիքներ

Գործի բնույթից ելնելով շատ HR մասանգետների հետ եմ շփվել։ Վարդուհին առանձնանում եմ հարուստ փորձառությամբ ամենատարբեր ոլորտներում՝ 10 հոգանոց թիմից մինչև 1000 հոգանոց թիմ, արտադրությունից մինչև ՏՏ ոլորտ։

Էլիտ Պլազա ընկերության տնօրեն՝

Դավիթ Մկոյան

Վարդուհին այն յուրահատուկ մասնագետներից է, ում մոտ հավասարապես և բարձր մակարդակով արտահայտված են մասնագիտական և անձնային որակները։ Երբեմն թվում է, թե երկուսը միասին չի լինում, բայց Վարդուհու հետ շփվելիս հաճելիորեն զարմանում ես, որ փաստորեն լինում է։ Որպես HR մասնագետ նա շատ արժեքավոր փորձ ու գիտելիքներ ունի, որպես հոգեբան հրաշալի մարդասիրություն և ինքնաճանաչման կարողություն, իսկ որպես բարոյական անձ արժեքային կայուն հատկանիշներ։

Էլ-Պի Հոգեբանական Կենտրոնի տնօրեն

Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

ՀՀ կառավարման ակադեմիայի հոգեբանության և քաղաքագիտության ամբիոնի ղեկավար՝

Լաուրա Պետրոսյան

Համալսարանում մարդկային ռեսուրսների կառավարում ուսումնասիրելիս և երկարաժամկետ աշխատանքային փորձի ընթացքում ինձ մոտ կայուն ձևավորված կարծիք կար, որ մեզ մոտ անհնար է գտնել մասնագետներ, որոնք իսկապես խորքային հասկանում և տիրապետում են մարդկային ռեսուսրների կառավարում գիտությունը և այն կիրառում եմ պրակտիկ աշխատանքում, քանի դեռ չէի հանդիպել և բախտ վիճակվել աշխատել այնպիսի մասնագետի հետ ինչպես Վարդուհի Հարությունյանն է։ Իսկապես գիտակ, զարգացմանը և նորարար մոտեցումների համար բաց, մշտապես նոր գիտելիքներով համալրելով եզակի պրոֆեսիոնալ։ Մի հատկանիշ էլ կցանկանայի շեշտադրել, իր կատարած աշխատանքին նայում է ոչ միայն որպես պրոֆեսիոնալ, այլ նաև շատ սրտացավ վերաբերմունք ունի, թե կազմակերպության հաջողությունների, թե լուծման կարիք ունեցող խնդիրների նկատմամբ, որը պարզապես անհնար է դարձնում հաջողության չհասնելու հավանականությունն, այնտեղ, որտեղ գործին միանում է Վարդուհին։

Norksys ընկերության համահիմնադիր տնօրեն՝

Տիգրան Գալստյան

call now