Մարդկային ռեսուրսների (HR) կառավարման առանցքում եղել և շարունակում է մնալ մարդը (Աշխատուժը), ով իր աշխատանքով արժեք է ստեղծում կազմակերպության և՛ մշակութային, և՛ գործառնական ոլորտներում։
Չնայած այն հանգամանքին, որ այսօր HR տենդենցը գնում է Բիզնես գործընկերոջ դերից փոխակերպում դեպի Աշխատակցի հաջողության գործընկեր և ծախսային կենտրոնից դեպի շահույթի կենտրոն՝ միևնույնն է, Աշխատուժը շարունակելու է մնալ այն կարևորագույն առանցքն ու խթանիչ ուժը, որի միջոցով իրականացվում են կազմակերպության ռազմավարական նպատակները։
Այս բալանսավորված միջնորդության ապահովման հիմքում ընկած է գործառնական պլանին համահունչ նպատակների սահմանումն ու դրանց կատարողականի արդյունավետության չափումը OKR և KPI համակարգերի միջոցով։
Հենց այս գործիքակազմի մասով գործնական գիտելիքներ ձեռք բերեցին մեր «Effective OKR and KPI» դասընթացի 1-ին խմբի մասնակիցները, ովքեր վստահաբար կիրառելու են դրանք իրենց կազմակերպություններում բիզնեսի կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու համար։