Ծառայություններ
01
ՄՌԿ համակարգերի ներդնում
Մենք իրականացնում ենք ՄՌԿ գործընթացների ամբողջական աուդիտ։ Վեր ենք հանում ՄՌԿ ին առնչվող բոլոր խնդիրները և առաջարկում դրանց լուծման ճանապարհներ։
Մենք կատարում ենք որոշակի ժամանակահատվածի համար նախատեսված ՄՌԿ ռազմավարական պլանվորում և բյուջետավորում , Նկարագրում ենք դրանց իրականացման համար հստակ քայլերը։
Ժամանակակից աշխատաշուկայում որքան գործատուն է ընտրում պոտենցիալ աշխատակիցների, նույնքան էլ լավ թեկնածուներն են ընտրում, թե որ գործատուի մոտ աշխատեն։ Այս հարցում մեծ դեր է խաղում, թե ինչպիսի համբավ ունի ընկերությունը որպես գործատու։ Մենք կօգնենք Ձեզ դրական համբավ ձևավորել ընկերության ներսում և դրանից դուրս, կվերլուծենք Ձեր ուժեղ և թույլ կողմերը , կառաջարկենք թույլ կողմերի ուժեղացման ռազմավարական լուծումներ։
Ցանկացած ընկերությունում աշխատում են տարբեր տեսակի մարդիկ, ովքեր մինչ ընկերության աշխատակիցների ցանկը համալրելը ապրել, մեծացել և դաստիարակվել են տարբեր արժեքային համակարգերով։ ՄՌԿ ձեռնարկի և հստակ մշակված ռազմավարությունը նպատակն է ներկայացնել աշխատակիցներին կազմակերպության դիրքորոշումը, արժեհամակարգը, այն, ինչ ընդունելի և ցանկալի է ընկերության շրջանակներում հաղորդակցության և հարաբերությունների տեսանկյունից, ինչպես նաև ներկայացնել այն ՄՌԿ գործընթացները, որոնք հնարավորություն են տալիս ընկերությանը մարդկային ռեսուրսներն առավել արդյունավետ կառավարել։
Մենք օգնում ենք ընկերություններին ունենալ հստակ աշխատանքային նկարագրեր, որոնք հատուկ են հենց այդ կազմակերպության համար, քանի որ միևնույն անվանումով հաստիքներ կարող են տարբեր ֆունկցիաներ կատարել տարբեր ընկերություններում։ Աշխատանքային նկարագրերը կարևոր են ինչպես հավաքագրման գործընթացում (ճիշտ մարդ որոնելու), այնպես էլ օնբորդինգի և ընկերության շրջանակներում արդյունավետ հաղորդակցության համար։
Մենք ներդնում ենք հավաքագրման համակարգեր, որոնք հեշտացնում են նոր կադրերի որոնման գործընթացը, խնայում են ժամանակ և ռեսուրսներ։ Համակարգի շնորհիվ հնարավոր է դառնում թեկնածուների հստակ գնահատումը և սխալ աշխատակիցների հավաքագրման մինիմալացումը։
Լավագույն թեկնածուների ներգրավվումն ընկերության աշխատակիցների շարքեր դեռ բավարար չէ, քանի որ այդ աշխատակիցների ճիշտ օնբորդինգից (ադապտացումից) է կախված, թե արդյոք աշխատակիցը կմնա և կշարունակի աշխատել ընկերությունում և որքան շուտ կկարողանա լիարժեք կատարել իր աշխատանքային պարտականությունները։ Մենք կօգնենք Ձեզ հարթ և արդյունավետ կազմակերպել այս գործընթացը, խնայել ժամանակ և ունենալ նոր ընդունված աշխատակիցների հոսունության նվազում։
Չկա գրեթե ոչ մեկ,որ չպատկերացնի կամ չիմանա, թե որքան կարևոր է ընկերությունում ունենալ մոտիվացված աշխատակիցները։ Սակայն երբեմն ընկերությունները ներդնում են մոտիվացման այնպիսի համակարգերը, որոնք չեն համապատասխանում հենց իրենց աշխատակիցներին և էական ոչ մի հետևանք չեն թողնում ընկերության արդյունքների վրա։
Մենք կօգնենք ստեղծել արդյունավետ աշխատող մոտիվացիոն համակարգեր, ինչպես նաև կներդնենք ոչ ֆինանսական մոտիվացիոն համակարգեր, որոնք նույնպես օգնեն Ձեզ մոտիվացնել Ձեր աշխատակիցներին։
Աշխատակիցների լոյալությունը և հավատարմությունը երբեմն տարբերվում է մոտիվացիայից։ Մենք կատարում ենք աշխատանքներ նաև աշխատակիցների հավատարմության և ընկերության նկատմամբ նվիրվածության բարձրացման ուղղությամբ։
Մենք ներդնում ենք աշխատակիցների կատարողականների գնահատման մեխանիզմներ, որոնք չափելի են դարձնում յուրաքանչյուրբ աշխատակցի կատարած աշխատանքը։
Մենք ուսումնասիրում ենք առկա վարձատրության և արտոնությունների համակարգերի արդյունավետությունը և առաջարկում բարելավման ուղղիներ:
Հաճախ գործարարները չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է չափել և հասկանալ ՄՌԿ բաժնի աշխատանքի արդյունավետությունը։ Այնինչ՝ գոյություն ունեն ՄՌԿ մետրիկաներ, որոնք հստակորեն հնարավոր են դարձնում չափել և հասկանալ ՄՌԿ որ ուղղությամբ է ընկերությունը արդյունավետ, իսկ որում՝ թերանում։ Մենք կներդնենք HR բոլոր ակտուալ մետրիկաները և հնարավորություն կտանք հետագայում նույնպես դրանք կիրառել և օգտագործել։
Մենք կատարում ենք կադրային վարչարարության ամբողջական աուդիտ։ Վեր ենք հանում առկա խնդիրները և առաջարկում ենք դրանց լուծման եղանակներ
Մեր օգնությամբ հնարավոր կդառնա մաքսիմալ ավտոմատացնել փաստաթղթաշրջանառության գործընթացը։ Մինիմալ քայլերով ծածկել ամբողջ գործընթացը։
Մենք իրականացնում ենք ընկերությունների բոլոր օղակների անձնակազմի հավաքագրման ծառայություն
02
Ընկերության կառուցվածքի և պրոցեսների ներդրում
Ընկերության կազակերպական կառուցվածքը հիմքն է աշխատանքային հարաբերությունների և բիզնես պրոցեսների արդյունավետ կազմակերպման համար։ Մեր շնորհիվ հնարավոր կդառնա մշակել կամ բարելավել իրական գործող կազմակերպական կառուցվածք, որը կծառայի բիզնեսի նպատակների իրականացմանը և չի ներառել հավելյալ բարդություններ առաջացնող գործընթացներ։
Ընկերության բաժինների և վարչությունների իրավասությունների և պարտականությունների հստակ նկարագրությունը թույլ է տալիս ինչպես հստակ սահմանել յուրաքանչյուր միավորից ակնկալվող արդյունքները, այնպես էլ՝ բացառում են հավելյալ գործողությունների իրականացումը, եթե տվյալ գործողության կամ որոշման կայացման համար իրավասություն ունի այս կամ այն բաժինը։ Մենք կօգնենք, որ յուրաքանչյուր ստորաբաժանում հասկանա, թե որն է իր գերնպատակը և ինչ իրավասությունների շրջանակ ունի որոշումների կայացման հարցում։
Ընկերության բիզնես պրոցեսները կարգավորում են աշխատակիցների միջև հարաբերությունները, արագացնում և արդյունավետ են դարձնում ամբողջ բիզնեսի աշխատանքը։ Մենք կստեղծենք հստակ բիզնես պրոցեսներ, որոնք որևէ առաջադրանքի իրականացման համար մինիմալ քայլեր կներառեն, բայց և այնպես կծածկեն բոլոր ռիսկերը։
Մենք պատրաստ ենք նաև թեսթավորել և գնահատել Ձեր ընկերությունում առկա բիզնես պրոցեսների արդյունավետությունը և առաջարկել բարելավման եղանակներ։
03
Հաճախորդների սպասարկման որակի բարելավում
Մեր փորձառու մասնագետները, ցուցաբերելով անհատական մոտեցում, յուրաքանչյուր ընկերության հետ աշխատելիս վեր են հանում հենց տվյալ ընկերությունում առկա խնդիրները հաճախորդների սպասարկման տեսանկյունից։ Այս պրոցեսը մենք կոչում ենք դիագնոստիկա։ Միայն ճիշտ դիագնոզից հետո է հնարավոր թիրախային և ճիշտ բուժում։
Մեր մասնագետները մշակում են յուրաքանչյուր ընկերության կարիքներին համապատասխան ,,կենդանի,, սքրիփթեր/ստանդարտներ և գործընթացներ։ Հաճախորդների սպասարկումն ըստ հաստատված ստանդարտների բարձրացնում է հաճախորդների գոհունակությունը և բավարարվածությունը։
Մենք վերապատրաստում ենք սպասարկող անձնակազմին A-Z։
Մենք գտնում ենք, որ հաճախորդի սպասարկումը սկսվում է հաճախորդ և սպասարկող հանդիպումից առաջ և չի վերջանում հաճախորդի հեռանալուց կամ գնում կատարելուց հետո։
Մենք ներդնում ենք հաճախորդների սպասարկման վերահսկման մեխանիզներ, որոնք ապագայում նույնպես հնարավոր են դարձնում մշտապես սպասարկման գործընթացի վերահսկումը։
Մեր մասնագետներն ամբողջությամբ ստեղծում են կոնտակտային կենտրոն կամ բարելավում և առավել արդյունավետ են դարձնում արդեն իսկ գործող։ Աշխատանքները կատարվում են ստորև ներկայացված համապատասխան գործողություններով՝
- IVR համակարգերի մշակում և տեղադրում
- Հաճախորդների սպասարկման խնդիրների վերհանում
- Հաճախորդների սպասարկման ավտոմատացում
- Հաճախորդների սպասարկման ստանդարտների մշակում
- Աշխատանքների վերահսկման և գնահատման մեխանիզմերի մշակում և տեղադրում
Բաց դասընթացներ և միջոցառումներ
- Անձնակազմի կառավարում
- Քոուչինգ և ՄՌԿ
- Արդյունավետ հաղորդակցություն
- Կոնֆլիկտների և բողոքների կառավարում
- Կառավարչական հմտություններ
- Սթրեսի կառավարում
- Ստեղծագործ մտածելակերպի զարգացում
04
Հետազոտություններ
Մենք իրականացնում ենք հետազոտություններ, որոնք առնչվում են և անհրաժեշտ են ՄՌԿ և հաճախորդների սպասարման որակի բարելավմանը։
Այդ հետազոտություններից են՝
- Աշխատավարձային շուկայի ուսումնասիրություն
- Աշխատակիցների հավատարմության ուսումնասիրություն
- 360 աստիճան հետազոտություն
- Գաղտնի գնորդի հետազոտություն
- Աշխատակիցների գնահատման հետազոտություն