Ժամանակակից աշխարհում ղեկավարը այլևս միայն պաշտոն չէ, այլ մտածելակերպ․ կարևոր է ոչ միայն ղեկավարել, այլ կարողանալ հասկանալ մարդկանց, արագ հարմարվել փոփոխություններին և կառուցել վստահության վրա հիմնված թիմեր։

Այս մոտեցմամբ էլ իրականացվեց Մոգո վարկային կազմակերպության Top Management թիմի համար 1,5 ամիս տևողությամբ առաջնորդության զարգացման ծրագիր։

Ծրագրի շրջանակում իրականացվեցին ինքնաճանաչման, էմոցիոնալ ինտելեկտի, թիմային համագործակցության, հաղորդակցության և ռազմավարական մտածողության զարգացմանն ուղղված թեմատիկ հանդիպումներ՝ համադրելով տեսական հիմքերն ու գործնական կիրառումը։

Դասընթացն էլ ավելի ուժեղացրեց փորձառու ղեկավարներին որպես իրական առաջնորդներ, իսկ սեփական անձն առավել լավ ճանաչելու առավելությունը վստահաբար ուղեկիցը կդառնա հետագա հաջողությունների գրանցման ճանապարհին։

Facebook
Twitter
LinkedIn
call now