06․03․2026-ին WIP-ի տնօրեն Վարդուհի Հարությունյանը իրականացրեց սեմինար Club Capital Business Club-ի անդամների համար՝ «Էգոյի կառավարում» թեմայով։

Սեմինարի ընթացքում քննարկվեցին էգոյի դրսևորումները ղեկավարների առօրյա գործունեության մեջ և դրանց ազդեցությունը որոշումների կայացման, հաղորդակցության և թիմային համագործակցության վրա։

Մասնակիցները հնարավորություն ունեցան վերլուծել իրական աշխատանքային իրավիճակներ, բացահայտել իրենց վարքագծային դրսևորումները և հասկանալ, թե ինչպես է էգոն կարող սահմանափակել արդյունավետ առաջնորդությունը։

Սեմինարը կառուցված էր գործնական մոտեցմամբ՝ ներառելով քննարկումներ, վարժություններ և ինքնավերլուծության գործիքներ, որոնք օգնում են զարգացնել ավելի գիտակցված, ճկուն և արդյունավետ ղեկավարություն։

Այսպիսի հանդիպումները նպաստում են ղեկավարների ինքնաճանաչման խորացմանը և ստեղծում են ավելի առողջ և արդյունավետ կազմակերպական միջավայր։

Facebook
Twitter
LinkedIn
call now