Փորձառու մասնագետներ
Մեր թիմն ունի ավելի քան 15 տարվա փորձ տարբեր ոլորտներում, ինչը հնարավորություն է տալիս տրամադրել որակյալ և հմուտ ծառայություններ։

Ողջույն, ես Վարդուհին եմ՝ WIP – Work In Progress ընկերության հիմնադիր տնօրենը։
Իմ խոսքը գրելիս չեմ օգտվում ոչ մի արհեստական բանականության գործիքից, քանի որ ուզում եմ որ այն լինի հենց իմն ու իմ սրտից բխի։
Մինչ WIP-ի մասին պատմելը կուզեմ մի փոքր իմ մասին պատմել։
Ես ծնվել եմ 1982 թ-ին Երևանում։ Սկսել եմ աշխատել շատ վաղ հասակից։ Բնական է, որ կատարել եմ մի շարք բարդ աշխատանքներ, որոնք տվյալ պահին շատ դժվար էին, սակայն՝ հետագայում հենց այդ փորձառությունն անգնահատելի մեծ դեր խաղաց իմ՝ որպես մարդ և մասնագետ կայանալու գործում։
Պրոֆեսիոնալ կարիերաս սկսել եմ 2000 թվականից։ Աշխատել եմ տարբեր ոլորտներում՝ սոցիոլոգիական հետազոտություններ, հաճախորդների սպասարկում, մարքեթինգ և մարդկային ռեսուրսների կառավարում։
Բոլոր վերը նշված մասնագիտությունները միավորում է մեկ բան՝ դրանք բոլորը մարդկանց հետ աշխատելու և մարդու մասին են։
Հատկապես վերջին 15 տարիներին զբաղեցրել եմ ղեկավար հաստիքներ՝ աշխատելով հայաստանյան խոշորագույն մի շարք ընկերություններում։
8 տարի է, ինչ հիմնադրել եմ WIP խորհրդատվական ընկերությունը, որի շրջանակներում համագործակցած մեր գործընկեր կազմակերպությունների թիվը գերազանցում է 30-ը և, ի ուրախություն ինձ, օր օրի աճում է։
Ունեմ 3 երեխա, ովքեր անխոս իմ ամենահաջողված նախագծերն են։
Բարի գալուստ WIP, ընկերություն, որը մարդկային երջանկության և բիզնեսի արդյունավետության մասին է։ Չէ՞ որ մարդը երջանիկ է, երբ արդյունավետ է և հակառակը։
Սիրով՝
Վարդուհի Հարությունյան
WIP – Work In Progress տնօրեն
WIP խորհրդատվական ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին։ WIP-ը, որը նշանակում է «Work In Progress» (աշխատանքի մշտապես բարելավում), ընդգծում է ցանկացած կազմակերպության կենդանի օրգանիզմի բնույթը՝ ներքին գործընթացներով և արտաքին հարաբերություններով։ Որպեսզի կազմակերպությունը լինի առողջ, զարգացող և աճող, անհրաժեշտ է այն մշտապես թարմացնել, երիտասարդացնել, բացահայտել խնդիրները, կանխարգելել դրանք և գտնել լուծումներ։
WIP-ում մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր կազմակերպություն եզակի է և ունի իր մարտահրավերները։ Մենք պարտավորվում ենք տրամադրել հարմարեցված լուծումներ՝ բավարարելու ձեր հատուկ կարիքները։ Մեր փորձագետների թիմը սերտորեն համագործակցում է ձեզ հետ՝ բացահայտելու բարելավման ենթակա ոլորտները և մշակելու ռազմավարություններ, որոնք կնպաստեն ձեր կազմակերպչական աճին։ Սկսած ՄՌԿ համակարգերի ներդրումից մինչև հաճախորդների սպասարկման բարելավում, մենք ձեր գործընկերներն ենք ընթացքի մեջ։

Մեր թիմն ունի ավելի քան 15 տարվա փորձ տարբեր ոլորտներում, ինչը հնարավորություն է տալիս տրամադրել որակյալ և հմուտ ծառայություններ։
Մենք մշտապես հետևում ենք միջազգային զարգացման տենդենցներին և կիրառում նորարարական մեթոդներ՝ ապահովելով ժամանակակից լուծումներ։
Մենք ցուցաբերում ենք ռազմավարական մոտեցում և առաջարկում ենք երկարաժամկետ լուծումներ՝ կազմակերպչական խնդիրների լուծման և կարգավորման համար։
Յուրաքանչյուր կազմակերպության համար մշակվում է առանձնահատուկ ծրագիր՝ համապատասխան այն կարիքներին, որոնք առավել կարևոր են տվյալ ընկերության համար։
Մեր աշխատանքները չափելի են և իրական ազդեցություն ունեն բիզնեսի արդյունքների վրա, որոնք նպաստում են բիզնեսի զարգացմանն ու աճին։
WIP-ում ներգրավված են մասնագետներ, ովքեր ավելի քան 15 տարվա փորձ ունեն մարդկային ռեսուրսների կառավարման, բիզնես պրոցեսների և ընթացակարգերի ներդրման, ինչպես նաև՝ հաճախորդների սպասարկման որակի վերահսկման ոլորտներում։

Հիմնադիր տնօրեն, HR փորձագետ
15+ տարվա փորձ

HR փորձագետ
15+ տարվա փորձ

HR փորձագետ
13+ տարվա փորձ

HR փորձագետ, SHRM-SCP
13+ տարվա փորձ

HR փորձագետ
7+ տարվա փորձ

HR փորձագետ, կորպորատիվ հոգեբան