WIP – Work In Progress
ՀայերենEnglishРусский

Ինչով ենք զբաղվում

01

ՄՌԿ համակարգերի ներդրում

15 ծառայություն
  • ՄՌԿ աուդիտ

    Մենք իրականացնում ենք ՄՌԿ գործընթացների ամբողջական աուդիտ։

    Մենք իրականացնում ենք ՄՌԿ գործընթացների ամբողջական աուդիտ։ Վեր ենք հանում ՄՌԿ-ին առնչվող բոլոր խնդիրները և առաջարկում դրանց լուծման ճանապարհներ։

  • ՄՌԿ ռազմավարական պլանավորում

    Մենք կատարում ենք որոշակի ժամանակահատվածի համար նախատեսված ՄՌԿ ռազմավարական պլանավորում և…

    Մենք կատարում ենք որոշակի ժամանակահատվածի համար նախատեսված ՄՌԿ ռազմավարական պլանավորում և բյուջետավորում, նկարագրում ենք դրանց իրականացման համար հստակ քայլերը։

  • Գործատուի բրենդավորում

    Ժամանակակից աշխատաշուկայում որքան գործատուն է ընտրում պոտենցիալ աշխատակիցների, նույնքան…

    Ժամանակակից աշխատաշուկայում որքան գործատուն է ընտրում պոտենցիալ աշխատակիցների, նույնքան էլ լավ թեկնածուներն են ընտրում, թե որ գործատուի մոտ աշխատեն։ Այս հարցում մեծ դեր է խաղում, թե ինչպիսի համբավ ունի ընկերությունը որպես գործատու։ Մենք կօգնենք ձեզ դրական համբավ ձևավորել ընկերության ներսում և դրանից դուրս, կվերլուծենք ձեր ուժեղ և թույլ կողմերը, կառաջարկենք թույլ կողմերի ուժեղացման ռազմավարական լուծումներ։

  • ՄՌԿ քաղաքականության և ձեռնարկի մշակում

    Ցանկացած ընկերությունում աշխատում են տարբեր տեսակի մարդիկ, ովքեր մինչ ընկերության…

    Ցանկացած ընկերությունում աշխատում են տարբեր տեսակի մարդիկ, ովքեր մինչ ընկերության աշխատակիցների ցանկը համալրելն ապրել, մեծացել և դաստիարակվել են տարբեր արժեքային համակարգերով։ ՄՌԿ ձեռնարկի և հստակ մշակված ռազմավարության նպատակն է ներկայացնել աշխատակիցներին կազմակերպության դիրքորոշումը, արժեհամակարգը, այն, ինչ ընդունելի և ցանկալի է ընկերության շրջանակներում հաղորդակցության և հարաբերությունների տեսանկյունից, ինչպես նաև ներկայացնել այն ՄՌԿ գործընթացները, որոնք հնարավորություն են տալիս ընկերությանը մարդկային ռեսուրսներն առավել արդյունավետ կառավարել։

  • Աշխատանքային նկարագրերի կազմում/վերանայում

    Մենք օգնում ենք ընկերություններին ունենալ հստակ աշխատանքային նկարագրեր, որոնք հատուկ են…

    Մենք օգնում ենք ընկերություններին ունենալ հստակ աշխատանքային նկարագրեր, որոնք հատուկ են հենց այդ կազմակերպության համար, քանի որ միևնույն անվանումով հաստիքներ կարող են տարբեր ֆունկցիաներ կատարել տարբեր ընկերություններում։ Աշխատանքային նկարագրերը կարևոր են ինչպես հավաքագրման գործընթացում (ճիշտ մարդ որոնելու), այնպես էլ օնբորդինգի և ընկերության շրջանակներում արդյունավետ հաղորդակցության համար։

  • Անձնակազմի հավաքագրման համակարգերի ներդրում

    Մենք ներդնում ենք հավաքագրման համակարգեր, որոնք հեշտացնում են նոր կադրերի որոնման…

    Մենք ներդնում ենք հավաքագրման համակարգեր, որոնք հեշտացնում են նոր կադրերի որոնման գործընթացը, խնայում են ժամանակ և ռեսուրսներ։ Համակարգի շնորհիվ հնարավոր է դառնում թեկնածուների հստակ գնահատումը և սխալ աշխատակիցների հավաքագրման մինիմալացումը։

  • Անձնակազմի ադապտացման մեխանիզմների ներդրում

    Լավագույն թեկնածուների ներգրավումն ընկերության աշխատակիցների շարքեր դեռ բավարար չէ, քանի…

    Լավագույն թեկնածուների ներգրավումն ընկերության աշխատակիցների շարքեր դեռ բավարար չէ, քանի որ այդ աշխատակիցների ճիշտ օնբորդինգից (ադապտացումից) է կախված, թե արդյոք աշխատակիցը կմնա և կշարունակի աշխատել ընկերությունում և որքան շուտ կկարողանա լիարժեք կատարել իր աշխատանքային պարտականությունները։ Մենք կօգնենք ձեզ հարթ և արդյունավետ կազմակերպել այս գործընթացը, խնայել ժամանակ և ունենալ նոր ընդունված աշխատակիցների հոսունության նվազում։

  • Մոտիվացիոն համակարգերի ներդրում

    Չկա գրեթե ոչ մեկ, որ չպատկերացնի կամ չիմանա, թե որքան կարևոր է ընկերությունում ունենալ…

    Չկա գրեթե ոչ մեկ, որ չպատկերացնի կամ չիմանա, թե որքան կարևոր է ընկերությունում ունենալ մոտիվացված աշխատակիցները։ Սակայն երբեմն ընկերությունները ներդնում են մոտիվացման այնպիսի համակարգերը, որոնք չեն համապատասխանում հենց իրենց աշխատակիցներին և էական ոչ մի հետևանք չեն թողնում ընկերության արդյունքների վրա։

    Մենք կօգնենք ստեղծել արդյունավետ աշխատող մոտիվացիոն համակարգեր, ինչպես նաև կներդնենք ոչ ֆինանսական մոտիվացիոն համակարգեր, որոնք նույնպես կօգնեն ձեզ մոտիվացնել ձեր աշխատակիցներին։

  • Աշխատակիցների հավատարմության բարձրացման մեխանիզմների ներդրում

    Աշխատակիցների լոյալությունը և հավատարմությունը երբեմն տարբերվում են մոտիվացիայից։

    Աշխատակիցների լոյալությունը և հավատարմությունը երբեմն տարբերվում են մոտիվացիայից։ Մենք կատարում ենք աշխատանքներ նաև աշխատակիցների հավատարմության և ընկերության նկատմամբ նվիրվածության բարձրացման ուղղությամբ։

  • KPI համակարգերի ներդրում

    Մենք ներդնում ենք աշխատակիցների կատարողականների գնահատման մեխանիզմներ, որոնք չափելի են…

    Մենք ներդնում ենք աշխատակիցների կատարողականների գնահատման մեխանիզմներ, որոնք չափելի են դարձնում յուրաքանչյուր աշխատակցի կատարած աշխատանքը։

  • Վարձատրությունների և արտոնությունների համակարգերի ներդրում

    Մենք ուսումնասիրում ենք առկա վարձատրության և արտոնությունների համակարգերի…

    Մենք ուսումնասիրում ենք առկա վարձատրության և արտոնությունների համակարգերի արդյունավետությունը և առաջարկում բարելավման ուղիներ։

  • ՄՌԿ մետրիկաների ներդրում

    Հաճախ գործարարները չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է չափել և հասկանալ ՄՌԿ բաժնի…

    Հաճախ գործարարները չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է չափել և հասկանալ ՄՌԿ բաժնի աշխատանքի արդյունավետությունը։ Այնինչ՝ գոյություն ունեն ՄՌԿ մետրիկաներ, որոնք հստակորեն հնարավոր են դարձնում չափել և հասկանալ ՄՌԿ-ի որ ուղղությամբ է ընկերությունն արդյունավետ, իսկ որում՝ թերանում։ Մենք կներդնենք բոլոր ակտուալ ՄՌԿ մետրիկաները և հնարավորություն կտանք հետագայում նույնպես դրանք կիրառել և օգտագործել։

  • Կադրային աուդիտ

    Մենք կատարում ենք կադրային վարչարարության ամբողջական աուդիտ։

    Մենք կատարում ենք կադրային վարչարարության ամբողջական աուդիտ։ Վեր ենք հանում առկա խնդիրները և առաջարկում ենք դրանց լուծման եղանակներ։

  • Կադրային փաստաթղթաշրջանառության և գործընթացների համակարգի ներդրում

    Մեր օգնությամբ հնարավոր կդառնա մաքսիմալ ավտոմատացնել փաստաթղթաշրջանառության գործընթացը և…

    Մեր օգնությամբ հնարավոր կդառնա մաքսիմալ ավտոմատացնել փաստաթղթաշրջանառության գործընթացը և մինիմալ քայլերով ծածկել ամբողջ գործընթացը։

  • Անձնակազմի հավաքագրում

    Մենք իրականացնում ենք ընկերությունների բոլոր օղակների անձնակազմի հավաքագրման ծառայություն։

    Մենք իրականացնում ենք ընկերությունների բոլոր օղակների անձնակազմի հավաքագրման ծառայություն։

02

Ընկերության կառուցվածքի և պրոցեսների ներդրում

4 ծառայություն
  • Ընկերության կազմակերպական կառուցվածքի ստեղծում/բարելավում

    Ընկերության կազմակերպական կառուցվածքը հիմքն է աշխատանքային հարաբերությունների և բիզնես…

    Ընկերության կազմակերպական կառուցվածքը հիմքն է աշխատանքային հարաբերությունների և բիզնես պրոցեսների արդյունավետ կազմակերպման համար։ Մեր շնորհիվ հնարավոր կդառնա մշակել կամ բարելավել իրական գործող կազմակերպական կառուցվածք, որը կծառայի բիզնեսի նպատակների իրականացմանը և չի ներառի հավելյալ բարդություններ առաջացնող գործընթացներ։

  • Ընկերության բաժինների, վարչությունների իրավասությունների, պարտականությունների մշակում և նկարագրություն

    Ընկերության բաժինների և վարչությունների իրավասությունների և պարտականությունների հստակ…

    Ընկերության բաժինների և վարչությունների իրավասությունների և պարտականությունների հստակ նկարագրությունը թույլ է տալիս ինչպես հստակ սահմանել յուրաքանչյուր միավորից ակնկալվող արդյունքները, այնպես էլ՝ բացառել հավելյալ գործողությունների իրականացումը, եթե տվյալ գործողության կամ որոշման կայացման համար իրավասություն ունի այս կամ այն բաժինը։ Մենք կօգնենք, որ յուրաքանչյուր ստորաբաժանում հասկանա, թե որն է իր գերնպատակը և ինչ իրավասությունների շրջանակ ունի որոշումների կայացման հարցում։

  • Ընկերության բիզնես պրոցեսների մշակում և նկարագրում

    Ընկերության բիզնես պրոցեսները կարգավորում են աշխատակիցների միջև հարաբերությունները,…

    Ընկերության բիզնես պրոցեսները կարգավորում են աշխատակիցների միջև հարաբերությունները, արագացնում և արդյունավետ են դարձնում ամբողջ բիզնեսի աշխատանքը։ Մենք կստեղծենք հստակ բիզնես պրոցեսներ, որոնք որևէ առաջադրանքի իրականացման համար մինիմալ քայլեր կներառեն, բայց և այնպես կծածկեն բոլոր ռիսկերը։

  • Գործող բիզնես պրոցեսների օպտիմալացում և բարելավում

    Մենք պատրաստ ենք նաև թեստավորել և գնահատել ձեր ընկերությունում առկա բիզնես պրոցեսների…

    Մենք պատրաստ ենք նաև թեստավորել և գնահատել ձեր ընկերությունում առկա բիզնես պրոցեսների արդյունավետությունը և առաջարկել բարելավման եղանակներ։

03

Հաճախորդների սպասարկման որակի բարելավում

5 ծառայություն
  • Հաճախորդների սպասարկման խնդիրների վերհանում

    Մեր փորձառու մասնագետները, ցուցաբերելով անհատական մոտեցում, յուրաքանչյուր ընկերության հետ…

    Մեր փորձառու մասնագետները, ցուցաբերելով անհատական մոտեցում, յուրաքանչյուր ընկերության հետ աշխատելիս վեր են հանում հենց տվյալ ընկերությունում առկա խնդիրները հաճախորդների սպասարկման տեսանկյունից։ Այս պրոցեսը մենք կոչում ենք դիագնոստիկա։ Միայն ճիշտ դիագնոզից հետո է հնարավոր թիրախային և ճիշտ բուժում։

  • Հաճախորդների սպասարկման գործընթացների և ստանդարտների մշակում

    Մեր մասնագետները մշակում են յուրաքանչյուր ընկերության կարիքներին համապատասխան «կենդանի»…

    Մեր մասնագետները մշակում են յուրաքանչյուր ընկերության կարիքներին համապատասխան «կենդանի» սքրիփթեր/ստանդարտներ և գործընթացներ։ Հաճախորդների սպասարկումն ըստ հաստատված ստանդարտների բարձրացնում է հաճախորդների գոհունակությունը և բավարարվածությունը։

  • Անձնակազմի ուսուցում և վերապատրաստում

    Մենք վերապատրաստում ենք սպասարկող անձնակազմին A-Z։

    Մենք վերապատրաստում ենք սպասարկող անձնակազմին A-Z։

    Մենք գտնում ենք, որ հաճախորդի սպասարկումը սկսվում է հաճախորդ և սպասարկող հանդիպումից առաջ և չի վերջանում հաճախորդի հեռանալուց կամ գնում կատարելուց հետո։

  • Որակի վերահսկման մեխանիզմների ներդրում

    Մենք ներդնում ենք հաճախորդների սպասարկման վերահսկման մեխանիզմներ, որոնք ապագայում…

    Մենք ներդնում ենք հաճախորդների սպասարկման վերահսկման մեխանիզմներ, որոնք ապագայում նույնպես հնարավոր են դարձնում մշտապես սպասարկման գործընթացի վերահսկումը։

  • Հեռախոսային/կոնտակտային կենտրոնի ստեղծում և բարելավում

    Մեր մասնագետներն ամբողջությամբ ստեղծում են կոնտակտային կենտրոն կամ բարելավում և առավել…

    Մեր մասնագետներն ամբողջությամբ ստեղծում են կոնտակտային կենտրոն կամ բարելավում և առավել արդյունավետ են դարձնում արդեն իսկ գործողը։ Աշխատանքները կատարվում են ստորև ներկայացված համապատասխան գործողություններով՝

    • IVR համակարգերի մշակում և տեղադրում
    • Հաճախորդների սպասարկման խնդիրների վերհանում
    • Հաճախորդների սպասարկման ավտոմատացում
    • Հաճախորդների սպասարկման ստանդարտների մշակում
    • Աշխատանքների վերահսկման և գնահատման մեխանիզմների մշակում և տեղադրում
04

Բաց դասընթացներ և միջոցառումներ

7 ծառայություն
  • Անձնակազմի կառավարում

  • Քոուչինգ և ՄՌԿ

  • Արդյունավետ հաղորդակցություն

  • Կոնֆլիկտների և բողոքների կառավարում

  • Կառավարչական հմտություններ

  • Սթրեսի կառավարում

  • Ստեղծագործ մտածելակերպի զարգացում

05

Հետազոտություններ

5 ծառայություն

Մենք իրականացնում ենք հետազոտություններ, որոնք առնչվում են և անհրաժեշտ են ՄՌԿ և հաճախորդների սպասարկման որակի բարելավմանը։

  • Աշխատավարձային շուկայի ուսումնասիրություն

    Շուկայում համադրելի պաշտոնների աշխատավարձերի և փոխհատուցման փաթեթների ուսումնասիրություն…

    Շուկայում համադրելի պաշտոնների աշխատավարձերի և փոխհատուցման փաթեթների ուսումնասիրություն ու համեմատական վերլուծություն։ Արդյունքները հնարավորություն են տալիս ձևավորել մրցունակ և շուկային համապատասխան վարձատրության համակարգ։

  • Աշխատակիցների հավատարմության ուսումնասիրություն

    Աշխատակիցների ներգրավվածության, բավարարվածության, մոտիվացիայի և կազմակերպությունում…

    Աշխատակիցների ներգրավվածության, բավարարվածության, մոտիվացիայի և կազմակերպությունում մնալու պատրաստակամության գնահատում։ Հետազոտությունը բացահայտում է հավատարմության վրա ազդող հիմնական գործոններն ու աշխատակիցների հեռացման հնարավոր ռիսկերը։

  • 360 աստիճան գնահատում

    Աշխատակցի կամ ղեկավարի մասնագիտական և վարքային հմտությունների բազմակողմանի գնահատում՝…

    Աշխատակցի կամ ղեկավարի մասնագիտական և վարքային հմտությունների բազմակողմանի գնահատում՝ ղեկավարի, գործընկերների, ենթակաների և ինքնագնահատման միջոցով։ Արդյունքները հնարավորություն են տալիս բացահայտել ուժեղ կողմերը, զարգացման գոտիները և ձևավորել անհատական զարգացման ուղղություններ աշխատակիցների համար։

  • Գաղտնի գնորդի հետազոտություն

    Հաճախորդների սպասարկման իրական որակի գնահատում՝ նախապես մշակված չափանիշներով և գաղտնի…

    Հաճախորդների սպասարկման իրական որակի գնահատում՝ նախապես մշակված չափանիշներով և գաղտնի այցերի կամ հաղորդակցության միջոցով։ Հետազոտությունը բացահայտում է սպասարկման ստանդարտների պահպանման մակարդակը, խնդիրներն ու հաճախորդի փորձառության բարելավման հնարավորությունները։

  • Աշխատակիցների գնահատման հետազոտություն

    Աշխատակիցների մասնագիտական գիտելիքների, հմտությունների, վարքային կոմպետենցիաների և…

    Աշխատակիցների մասնագիտական գիտելիքների, հմտությունների, վարքային կոմպետենցիաների և աշխատանքի արդյունավետության համակարգված գնահատում։ Արդյունքները հիմք են ստեղծում զարգացման, վերապատրաստման, առաջխաղացման և տաղանդների կառավարման վերաբերյալ հիմնավորված որոշումների համար։