Սպասարկման անձնակազմի վերապատրաստման ծրագիր
- Հաճախորդ
- Ռուբեն Խանութ-Սրահ
- Ամսաթիվ
- 10 հունվարի – 20 փետրվարի 2026

2026 թվականի հունվարի 10-ից մինչև փետրվարի 20-ը իրականացվել է համապարփակ վերապատրաստման ծրագիր Ռուբեն Խանութ-Սրահ խանութների սպասարկման ողջ անձնակազմի համար։
Ծրագիրը ներառում էր հաճախորդների սպասարկման որակի բարձրացում, արդյունավետ հաղորդակցություն, կոնֆլիկտների կառավարում և վաճառքի հմտությունների զարգացում։ Վերապատրաստման ընթացքում շեշտը դրվել է ոչ միայն տեսական գիտելիքների փոխանցման, այլև գործնական հմտությունների ձևավորման վրա՝ իրական աշխատանքային իրավիճակների մոդելավորման միջոցով։





















