WIP – Work In Progress
ՀայերենEnglishРусский

«Էկոհամակարգային բիզնես և վարքագծային մարքեթինգ» դասընթաց

ՁԵՎԱՉԱՓ
Բաց դասընթաց
Ամսաթիվ
28 ապրիլի – 27 մայիսի 2026

Ապրիլի 28-ից մայիսի 27-ը WIP – Work In Progress ընկերության կազմակերպմամբ իրականացվեց «Էկոհամակարգային բիզնես և վարքագծային մարքեթինգ» դասընթացը, որը վարեց Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը։

Վեց հանդիպումների ընթացքում մասնակիցներն ուսումնասիրեցին բիզնես էկոհամակարգերի ձևավորման սկզբունքները, հաճախորդի վարքագիծն ու որոշումների կայացման մեխանիզմները, ինչպես նաև հաճախորդի ուղու քարտեզագրման (CJM) և վարքագծային մարքեթինգի գործիքները։

Դասընթացը համադրեց տեսական գիտելիքներն ու գործնական աշխատանքը՝ տեղական և միջազգային ընկերությունների օրինակների վերլուծությամբ և իրական բիզնես խնդիրների քննարկմամբ։ Հատուկ ուշադրություն դարձվեց փոխկապակցված պրոդուկտների, պլատֆորմների ու գործընկերային ցանցերի միջոցով բիզնեսի զարգացման հնարավորություններին։

Մասնակիցները ծանոթացան հաճախորդի վարքագծի վերլուծության, հաճախորդի ուղու քարտեզագրման և էկոհամակարգային ռազմավարության մշակման գործիքներին՝ իրենց բիզնեսներում տվյալահեն որոշումներ կայացնելու և աճի նոր հնարավորություններ բացահայտելու համար։

Այլ նախագծեր

Բոլորը →