«Հաճախորդների փորձառության և վաճառքի հմտությունների զարգացում» դասընթաց
- Հաճախորդ
- Ucom
- Գործընկեր
- Change Consulting
- Ամսաթիվ
- 4–25 օգոստոսի 2026

2026 թվականի օգոստոսին WIP – Work In Progress ընկերության տնօրեն Վարդուհի Հարությունյանը, Change Consulting ընկերության հետ համագործակցությամբ, Ucom ընկերության սպասարկող անձնակազմի համար իրականացրեց հաճախորդների սպասարկման թեմայով դասընթաց։
Դասընթացի շրջանակում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց հաճախորդների հոգեբանությանը, նրանց իրական կարիքների բացահայտմանը, արդյունավետ հաղորդակցման հմտություններին և հաճախորդակենտրոն մոտեցումների կիրառմանը։
Դասընթացի նպատակն էր զարգացնել մասնակիցների մասնագիտական հմտությունները՝ նպաստելով սպասարկման որակի բարձրացմանը, հաճախորդների դրական փորձառության ձևավորմանն ու վստահության վրա հիմնված երկարաժամկետ հարաբերությունների կառուցմանը։
WIP-ում մենք կարևորում ենք սպասարկման այնպիսի մշակույթի ձևավորումը, որի հիմքում ընկած են հաճախորդի կարիքների խորքային ընկալումը, մարդկային հարաբերություններն ու շարունակական մասնագիտական զարգացումը։


































