«Արդյունավետ OKR և KPI» դասընթաց, խումբ 1
- ՁԵՎԱՉԱՓ
- Բաց դասընթաց
- Ամսաթիվ
- 13 մարտի 2025

Մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) առանցքում եղել և շարունակում է մնալ մարդը (աշխատուժը), ով իր աշխատանքով արժեք է ստեղծում կազմակերպության և՛ մշակութային, և՛ գործառնական ոլորտներում։
Չնայած այն հանգամանքին, որ այսօր ՄՌԿ տենդենցը փոխակերպվում է բիզնես գործընկերոջ դերից դեպի աշխատակցի հաջողության գործընկերոջ դեր, իսկ ծախսային կենտրոնից՝ դեպի շահույթի կենտրոն, միևնույնն է, աշխատուժը շարունակելու է մնալ այն կարևորագույն առանցքն ու խթանիչ ուժը, որի միջոցով իրականացվում են կազմակերպության ռազմավարական նպատակները։
Այս բալանսավորված միջնորդության ապահովման հիմքում ընկած է գործառնական պլանին համահունչ նպատակների սահմանումն ու դրանց կատարողականի արդյունավետության չափումը OKR և KPI համակարգերի միջոցով։
Հենց այս գործիքակազմի մասով գործնական գիտելիքներ ձեռք բերեցին մեր «Արդյունավետ OKR և KPI» դասընթացի 1-ին խմբի մասնակիցները, ովքեր վստահաբար կիրառելու են դրանք իրենց կազմակերպություններում բիզնեսի կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու համար։






































